Ռումինիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները: Գերազնաց մրցելույթ ունեցավ աշտարակցի տասնութամյա Սոնա Ասատրյանը՝ մարզիչ, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի սանը, ով իր տարեկիցների հետ մրցապայքարում հավաքեց ամենամեծ թվով միավորներն ու հռչակվեց չեմպիոնուհի:
9-ը հնարավորից վաստակելով 7 միավոր՝ տասնվեց տարեկանների մրցավեճում արտաշատցի Աննա Սարգսյանը կիսեց 2-4-րդ հորիզոնականները: Ցավոք լրացուցիչ գործակիցները հօգուտ նրա չէին, ու մեր մարզուհին զրկվեց մեդալ նվաճելու հնարավորությունից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ